Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում

Ադրբեջանի հարավում՝ Թալիշի լեռների շրջանում, տեղի է ունեցել 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին հայտնում է Սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը:


Տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժը գրանցվել է «Լերիկ» կայանից 27 կմ դեպի արևելք, տեղական ժամանակով ժամը 07:43-ին:


Երկրաշարժի օջախը գտնվել է 18 կմ խորության վրա։


Զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում: